Տրանսցենդենտալ փորձառություն

May 5, 2010 at 1:23 am | Posted in Uncategorized | Leave a comment

«Բարձրագույնի մասին խոսել չի կարելի:

Նրա մասին կարելի է միայն լռել եւ այդ լռության մեջ

Նա ճանաչվում է: Դա տրանսցենդենտալ փորձառություն է

եւ մտքի սահմաններից այն կողմ է գտնվում:»

Բուդդա

Ափսոս…

Նստել ես կոմպիդ դեմը, ու ինձ չես տեսնում, թե ո՞նց եմ մոտենում հետեւից, մտնում եմ կիսամութ սենյակդ ու կամաց, կամաց աչքերդ հետեւիցդ  երկու ափով փակում եմ: Ո՞վ ա: Ընդհանրապես չէիր սպասում ոչ մեկին, ուր մնաց ինձ: Ապշել ես: Չէիր հավատում, որ կարող ա գամ: Սենց, մեկից, վեր կենամ ու գամ:

Ուզում ես բան ասես, չեմ թողնում, ձեռքս դնում եմ բերանիդ, էդքան ծանոթ, երազած, ցանկալի շուրթերիդ, դեմքիդ կիսաաճած թրաշը ձեռքս խուտուտ ա տալիս, բայց դա ինձ դուր ա գալիս: Ձեռքս աշնանային տաք անձրեից թաց ա, լեզուդ կպավ ու աղի զգաց: Չզզվեց: Աղի անձրեւ էր,կամ էլ արցունքաանձրեւ, դե հիմա ի՞նչ տարբերություն:

Չէ, էս րոպեին ի՞նչ անենք: Continue Reading Տրանսցենդենտալ փորձառություն…

Ես քեզ սենց եմ հիշելու

April 12, 2010 at 12:10 pm | Posted in Uncategorized | 8 Comments


 

Ես քեզ միշտ այ սենց եմ հիշելու, իմ փոքրիկ աղջիկ, այ սենց քնած, սեւ անթեւ մայկայով, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած, կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով… Continue Reading Ես քեզ սենց եմ հիշելու...

приют в тумане Montjean /abri dans le brouillard de Montjean

October 28, 2014 at 6:18 pm | Posted in Uncategorized | Leave a comment

10385404_703338433095066_4860558768446557089_nСтать человеком

В первую очередь обязательно нужно избавиться от брезгливости. начать нужно от собственных экскрементов.

Пока вы брезгаете собственным говном, пока вы не принимаете что ваша моча это тоже вы, и хотя в терапевтических целях не используете его НА СЕБЕ, об остальном говорить рано. А если вы еще находитесь в состоянии человека, который в каждом доме ищет нечистоты – скажем, казявки замазанные в укромных местах, и смотрите с высока на людей пукающих внезапно, или медитативно ковырящихся в носу, да уж чего уж там говорить о козявках :), то вам нужно порыться в собственном дестве, лучше с писхоаналитиком, хотя, я например справилась сама – без помощи профессионалов.

Я вам скажу страшную правду о себе: я была такой как вы, но решила стать человеком, однажды, нет многократно, потому что раз решивший еще не значит сделавший. Нет, все сложно. Так же, как раз увидевший Свет не просветленный и раз оступившийся- грешник которому дорога в Ад. Да и еще. предлагаю слова Бог, Рай, Ад, Свет, Добро, Зло, Истина итп,  воспринимать как обсолютное постконцептуальное определение чего то, помогающим стать человеком. то есть – термины всего лишь, которые каждый может приспособить к собственному мировосприятию и религии.

Россия из меня сделала наркоманку, Армения- алкоголика, Франция-состоявшевшую меня – социально активную, полезную и организованную личность, которая набралась за жизнь много мудрости, отовсюду, в каждом из состояний, в каждом из обществ я мудрела, но состоялась лишь во Франции.

Я долго думала на каком языке продолжать писать книгу моей жизни, где есть люди, и их жизни, и жизни обществ и строев, и жизни поколений, и жизни разных судеб – идей и людей…В наш век так получилось, что многое стало неважно, что было важно еще недавно, и на протяжении веков мало менялось. Что ж, прогресс невозможно остановить, как сказал мной обожаемый Дидро, к стати француззс, следует только не сопротивляться и получать удавольствие при любых обстоятельствах, так как наивысший оргазм это оргазм при ничегонеделанье. От нечего делать я написала первую часть моей жизни, от нечего делать, в глобальном смысле, ментально делать нечего, так то хватает, думаю мысли, и мысли что станут текстом. Думаю- везде и всегда, пишу реже. Потому что думаю не на языке, или думаю на трех языках сразу, я никак не пойму на каком языке я думаю сейчас. И так как сложно понять, я не знаю на каком языке писать. Потому что хочу чтоб текст был менее рафинированным. К стати, вот и дошла я до века нашего. Без клавиатуры я не писатель, я не умею писать и читать почерком. Вот. Так как языки из меня сделали Вавилонскую башню, которая держится все же, хотя нас  трое там пока, а писать надо, потому что мысли невозможно консервировать в голове, если не записать каким то образом не зарегистрировать, потеряются. Память штука такая, что может и подвести. А мысли жалко терять, хотя иногда думаю что фунция мысли только быть, но чтоб мысли дать состояться, нужно делить с кем то еще. тем более что мысли нам помогают жить, развиваться итп, и у всех бывают полезные мысли. Вот я хочу поделиться на мой взгляд моими скромными мыслями, что мне показались полезными для многих, кто мыслит немножко как я  или похоже. На опыте учатся, на собственных ошибках, на книгах, но мудреют от мыслей, и неважно откуда они идут, если садятся на твои подсознательные полки, значит твое, если нет – брось книгу и иди думай дальше, я тебе желаю найти тех кто мыслит похоже с тобой.

Так вот о книге, смешно то как, о книге в книге, и не предисловием, а тесктом, о книге в книге, так вот значит, о книге. Главное послание в тексте. Неважен ни язык изложения, ни чтения,  важно языковое мышление приведшее к тексту. А оно французское. Французским не владею достаточно чтоб писать книгу, но мыслить хватает. Армянский мой родной, которым влядею не в совершенстве, я не очкарик, но отлично. На армянском писать не хочу, потому что сложно будет перевести.  А я хочу быть понятой миром, Да и все почти армяне знают русский, кроме диаспоры, а диаспора меня на армянском тоже не поймет, так как я пишу на разговорном свободном айастанском армянском, который не понятен армянам  говорящим на восточном армянском. Да и перевести тоже с армянского сложнее, чем с русского. Так что я пишу на русском не потому что я им владею в совершенстве, но владею достаточно, чтоб передать мои мысли потенциальным единомышленникам, слово длинное, но верное. Или же тем, кто хочет узнать просто.

В каждой книге важны мысли, что остануться без запоминания тебя как автора. Это победа автора над самим собой. Но чтоб передать мысли, нужно передать всю историю восникновения мыслей. И найти самую первую правильную мысль, которая родила остальных. Для меня это было так: Я осознала что мне далеко еще до человека, до Человека пардон, и я стала упадобляться Человеку, решила стать человеком. И хочу рассказать как у меня это происходило.

Я что думаю. Если в мире много зла, значит так миру и надо. Подумайте как стать человеком, зло мира не ваша проблема, сложно принять разумом может это, но это мысль тоже. Не спорю, не Истина, но все же.  Так же как и спасать всех не возможно, если нет достаточно средств. А средств всегда сполна чтоб спати самого себя. не растрачивать жизнь на всякое, а стать человеком, однажды ставшим держаться не падать, даже естли падать, подиматься, не ужиться ползать, не стараться лететь без крыльев, не подниматься слишком высоко надеясь на натянутую страховку, тросс не резиновый, выше разума не спрыгнешь…

В общих чертах об этом все будет. Но в истории жизни, моей жизни, жизни похожей, и не похожей… Важно лишь мысль что остаеться после каждой прожитой жизни, лучше в форме дела или перемен. Бессмысленно стараться сделать мир совершенным, не стоило даже начинать все это. Все это- несправедливости жизни итп, придумано чтоб отвлечь нас от главного- заняться собой и стать Человеком.

 

Հոգով պուտանկեք

October 17, 2013 at 1:34 am | Posted in Uncategorized | 3 Comments

Հոգով պուտանկեք

Изображение

Էս քաղաքը լիքնա
Քածերով
Մայթերին շարված
Ձեզ սպասող
Գարլախ պուտանկեքով
էս քաղաքը լիքնա
Թարախ դեմքերով
Տուֆտերով
Փողի գերիներով
Որ փողը իրանց համար Աստվածա
ՈՒ ոչ թե իրանք փողի Աստված
Հելնում ես դուրս
ՈՒ չի դզում
Չեն դզում
Էս գորշ քաղաքի
Գորշ դեմքերը
Թռաշներով
Թզբեխներով
Սև շորերով
ԾԻծակ կոշիկներով
Որ ուրիշի քրոջ հետեվից կարան խոսան
Բայց օբշիյով քուրը սրբությունա
Իրանք կարան չճանանչելով
Հավայի դուրս տան
Ռեպլիկներով դավադիտ անեն
Եկեղեցում մոմ վառեն
Բայց հետո
Քցեն
Սպանեն
Թալնեն
Բռնաբարեն
Բա իրանք դեմք են
Հա քաղաքի տուֆտ դեմքերն են
Իրանք դեպք են
Քայլող շաոեր
Հոգով պուտանկեք
Փողին գերի դառած
Հաբրգած լոխեր
Իրանք կարան խոսան գոմիկներից
Բայց օբշիյով
Պլեշկեն լիքնա սուտի նատուռալներով
էլ որն ասեմ
էլ ինչ ասեմ
Բայց հաստատ վախենալու չունեմ
Դե գնացեք մտածեք
Ապեապեեեեեեեեեեեեեեե

Ocean 2011

Միշելի պատմությունը

October 16, 2013 at 5:12 pm | Posted in Uncategorized | Leave a comment
Tags:

Միշելի պատմությունը

michelle1

Ռազմիկ Շահինյան, 1982թ. Ծնված. Հոջկինի լիմֆոմա

Միշելը իմ ընկերն է, իմ բարեկամը: ՄԻշելը հիմա շատ, շատ վատ է, ու մեկնում է  բուժվելու արտասահման, այն էլ առանց որեւէ գումարի: Մեկնում է բժշկական ապաստան խնդրելու, գնալու է ու ասի` “Փրկեք ինձ”: Միշելի պատմությունը յուրահատուկ պատմություն է, քանի որ ՄԻշելի անունը Ռազմիկ Շահինյան է: Իրենից լավ ոչ ոք այդ պատմությունը չի պատմի:

Իմ պատմությունը սկսվում է նրանով, որ այս պահին նստած իմ ընկերուհու տանը, պրիմիտիվ ցավազրկողների ազդեցության տակ կիսվում եմ ձեզ հետ: Ինձ համար անհայտ պատճառներով ծնվել եմ որպես տրանսգենդեր: Այդ տերմինն ունի հստակ բացատրություն, բայց ոչ իմ երկրում: Առհասարակ դա նշանակում է տեղափոխված սեռ, իմ երկրում` օտար, պիղծ, կեղտոտ, աննորմալ…

«Իմ անունը Միշել է, ես եմ կնքել այդ անունն ինձ վրա, նախընտրել եմ այդ անունը, քանի որ այն անսեռ է, ինչպես եւ ես: Մեծացել եմ ամենասովորական եւ ավանդական ընտանիքում, լսելով միշտ ինչպիսին ես պետք է լինեմ որպես տղամարդ: Տարիքիս հետ դաստիարակությունը եւ արտաքին աշխարհի ազդեցությունը թունավորելով ինձ սարքեցին հնարավորինս պարփակված, բարդույթավորված մարդ: Ստիպված վարում էի երկակի կյանք, ամեն քայլս, ամեն խոսքս կշռադատելով ու հսկելով, որպեսզի ցավ չպատճառեմ նահապետական ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս…

Մի օր ինչ-որ բան պայթեց, տարածվելով ավշահանգույցներիս վրա, առաջացնելով Հոջկինի լիմֆոմա: Բախումն իրականության հետ ավելի դաժան դարձավ հատկապես ամեն անգամ բուժհաստատություններում խտրական ու կարեկցազուրկ հայացքներն ու վերաբերմունքը ինձ վրա զգալով: Ամեն դեպքում ստացա ինձ հասնող անվճար բուժօգնությունը, որի համար շատ շնորհակալ եմ իմ երկրին:

Հիվանդությունն անցավ, բայց քաղցկեղը սնող նախապայմանները մնացին: Եվ արդյունքում, երեք տարի անց հիվանդությունը գլուխ բարձրացրեց կրկին, այս անգամ արդեն ավելի բարդ փուլով:

Նորից սկսեցի բուժում, այս անգամ ոչ արդյունավետ, եւ ավելի մեծ տհաճությամբ: Մազերիս երկարության պատճառով մարդկային հայացքներն էլ ավելի անտանելի էին դառել, ես ուղղակի լուռ օգտվում էի իմ ամբուլատոր բուժումից: Վիճակս ավելի սրացավ 2010թ. աշնանը, արդեն ուզում էի հրաժարվել բուժումից, երբ բժշկուհիս ինձ համար գտավ հրաշք քիմիաթերապիայի տարբերակ` պերօրալ օգտագործման, որը կարող էի իրականացնել տանը, առանց հիվանդանոց հաճախելու: Հիվանդանոց գնում էի միայն հետազոտվելու` կուրացնելով աչքերս, խլացնելով ականջներս, իրականությունը չնկատելու ցանկությամբ:

Բայց երեք կուրս ընդունելուց հետո վիճակս մնացել էր անփոփոխ: Ամենասարսափելին տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայրս որոշեց հետաքրքրվել իմ վիճակով եւ հանդիպեց բժշկուհուս, որը կիսվեց հորս հետ ավելի շատ ոչ թե լիֆոմայի, այլ իմ գենդերային խնդիրների ու անձնական կյանքի գաղտնիքների մասին: Եղավ այն, ինչ կլիներ ցանկացած հայ նահապետական ընտանիքում` ես մերժվեցի ընտանիքիս կողմից, մերժեցի բժշկուհուս ու իմ հիվանդության հետ մնացի միայնակ, առանց բուժման շարունակության…

Արդյունքում հիվանդությունն ավելի խորացավ, տարածվեց աճուկային շրջանում, մեծ կանգլոմերատների տեսքով, որոնք սեղմում են անոթներին ու նյարդերն, պարալիզացնելով ինձ. բարձր ջերմություն ոսկրացավերով: Հիմա պառկած անկողնում թելադրում եմ այս տեքստը ընկերուհուս, որի տանն ապրում եմ վերջին շրջանում, հուսալով, որ մոտ ապագայում կլքեմ իմ հայրենիքը Եվրոպայում ինտենսիվ եւ բարձր դոզաներով քիմիաթերապիա կստանամ, իսկ հետո` աուտոգեն տրանսպլանտացիա կանեն ինձ:

Միակ լուսավոր կետը հայրենական բժշկության ասպարեզում հանդիպումս էր վերջին օրերին, որը կայացավ շնորհիվ  «կյանքն առանց ցավի» թեժ գծին զանգահարելուն, երբ հանդիպեցի պալիատիվ խնամքի բժշկուհուն` Նարինեին, որը կոմպլեքսային դեղօրայքյին նշանակումներով զգալիորեն նվազեցրեց ֆիզիկական ցավս: Մորֆին-սուլֆատի հաբեր ես բնական է, չստացա, քանի որ մեր կառավարությւոնը երկար է մտմտում այդքան անհրաժեշտ պալիատիվ խնամքի ծրագիրը հաստատելու նպատակահարմարությունը:

Հայրենիքս լքելու հիմնական պատճառը հայրենական բժշկության հանդեպ անվստահությունն է, բուժաշխատողների հոգեբանական անպատրաստվածությունը, բժշկական էթիկայի իսպառ բացակայությունը որոշ բժիշկների մոտ, որն անթույլատրելի է նման ծանր իրավիճակում գտնվող հիվանդների հետ հատկապես աշխատելուս, ու որ ամենակարեւորն է, ես չեմ կարող վստահ լինել, որ եթե ունենամ առավել ուժեղ ցավեր, ինձ կտրամադրվի լիակատար պալիատիվ խնամք, որպեսզի ես, առանց սրսկումների ինքնուրույն կարողանամ ստանալ ինձ անհարեժեշտ ցավազրկումը:

Եթե դու նման չես բոլորին, դա դեռ չի նշանակում, որ դու վատն ես, առավել եւս իրավունք չունես ապրելու»:

Միշելը ՀայաստանումՄիշելն այսօր գիշերը մեկնում է Ֆրանսիա, բարի ճանապարհ ու հաջողություն նրան:

25 հունիս 2012 Երեւան

Շարունակելի…

ես եւ նա

January 26, 2011 at 2:19 am | Posted in Uncategorized | Leave a comment

Ես եկա վերջապես քաղաք: Նրան չկարողացա ամբողջ օրը գտնել, տանը չէր: Գնացի հանդիպման մեկ ուրիշի հետ: Մեկ ուրիշի հոտը իմ արուի հոտը չէր, ես էլ հովազ էի դառնում, հոտով էի իմ արուին փնտրում: Մեկ ուրիշին ասացի՝ իմը չես, կներես: Մեկ ուրիշը գնաց գլխիկոր, մեկ ուրիշը չէր հասկացել, որ ես հովազ եմ, իսկ ինքը շուն: Ինձ իմ հովազն էր պետք, շուն պետք չէր: Հովազը չկար: Մի քիչ ման եկա, հետ եկա տուն: Էլի զանգեցի: Տանն էր: Հյուր կանչեց: Քաղաքի ծառերի վրայով թռա գնացի հասա նրա տուն: Նրա տունը մտնելու վայրկյանից ինձ թվաց իմ տունը: Իմ որջը: Որովհետեւ տուն չէր, քաղաքում չէր, գյուղում էլ չէր, երեւի անտառում էր: կարգին ու թափթփված գրքեր, շորեր, զանազան մանր մունր բաներ, դատարկ սառնարան, գոռացող հեռուստացույց, իմ ձայներիզները, իմ հասարակ արհեստական լամպի վառ լույսը, իմ կանաչ գույնը, որը իրականում կանաչ չէր, բայց ինձ կանաչ էր թվում ու ամենակարեւորը իմ հոտըտանն էի ես: Ամեն ինչ այնպես էր, ինչպես իմ տանը կլիներ, եթե ինձ տուն լիներ: Բայց չկար: Նրա տունն էլ իմը չէր, ու չէր կարող լինել ոչ մի դեպքում, որովհետեւ նա կին ուներ: Բայց կինը տանը չէր, ու ես կարող էի համարել, որ այդ գիշերը նրա տունը մեր երկուսի տունն էր: Համարեցի: Նստեցի գետնին: հետո կանգնեցի: հետո սկսեցի ոգեւորված թռվռալ: նա շարունակում էր մնալ նստած: Իսկ ես շարունակում էի թռվռալ ծառից ծառ, նստել, ու անընդհատ խոսում էի, նա էլ լսում էր, ու քանի որ չէր թռվռում ինձ նման, հանգիստ էր ու հանդարտ: Սիրում էր լսել նա, ինչպես եմ ես խոսում, ես տեսնում էի, նա նայում էր իմ թռվռալուն, երեւի չէր կարողանում հասկանալ թռվռալուս պատճառը: Նա չէր ուզում թռվռալ: Ես ուզում էի: Մի շիշ իմ սիրած մուգ գարեջրից ուներ, բերեց: Խմեցինք: Շարունակել գարեջրահրավառությունը չուզեցինք: Ոչ ես, ոչ նա: Երկուսս էլ վաղուց հոգնել էինք նմանատիպ հրավառություններից, գերհագեցել էինք: Շարունակեցինք զրուցել: Նա չէր հասկանում թռվռալուս պատճառը: Ես էլ չէի հասկանում: Բայց թռվռում էի ու խոսում: Հեռուստացույցի գոռգոռոցը փոխարինվեց ջազով: Մենք շարունակում էինք զրուցել: Թեմա չկար: Այսինքն կար, մեկը չէր: Շատ էին: Թեման ամեն ինչ ու ոչինչ էր: Ես ոգեւորված էի, նա հանգիստ: Նա միշտ է հանգիստ: Ես անհանգիստ եմ: Նա ինքնաբավ է: Ես թերի: Նա կազմակերպված է: Ես ցրված եմ: Մենք ընդհանուր ոչինչ չունենք, բացի անհասկանալի հարաբերություններից ու նույն անկյան տակ աշխարհին նայելուց եւ այն նույնատիպ ընկալելուց:Ես նրան վաղուց էի սիրում: Նա չէր սիրում ինձ: Սիրում էր, բայց ես նրա հովազը չէի, նա իրենն ուներ վաղուց, ու սիրում էր նրան: Ես գիտեի: Բայց ուզում էի, որ նա այդ գիշեր իմը լիներ, միայն այդ գիշեր: Հետո ոչինչ: Միայն մի գիշեր: Նա գիտեր: Չնայած տեսքն այնպիսին էր, որ չգիտի, չի հասկանում: ՀոտըՀոտն էր մեղավոր: Ես այդ գետը մի անգամ ոտաբոբիկ մտել էի, ու քիչ էր մնացել գետի հոսանքը իմ ոտքերն ու սիրտը պոկի մարմնիցս ու հասցնի ատլանատյան օվկիանոս, ինձ թողնելով անսիրտ ու անոտ: Նրան էլ չէի տեսնի այդ ժամանակ ընդհանրապես, որովհետեւ ոտքեր չէի ունենա, ու կանգնեմ ափին, փող էլ չունեի որ հաշմանդամի սայլակ առնեմ: Սիրտ էլ չեն վաճառում, ամեն մեկն իր սիրտն ունի, ու պահում է իր համար: Ու ես երդվել էի, որ էլ չեմ մտնի այդ գետը: Բայց հոտը: Այն ժամանակ կար միայն գետ, որի մյուս ափին նա էր, հոտը չկար: Իսկ հիմա կար: Հետո: Տունը: Երաժշտությունը: Մայլս Դեւիսը Սիեստայով: Վանդակավոր վզի շարֆը: Կանաչ ակնոցները: Երկար, շեկ, ուսերին նստած մազերը, հին կաշվի հոտը, կանաչ աչքերը: Հոտը: Ամեն ինչի մեղավորն էր հոտը: Ներկերի հոտ էլ կար: Չնայած նկարիչ չէր: Չգիտեմ ի՞նչ էր: Երեւի ամեն ինչ: Ինձ համար ամեն ինչ էր: Ոչ: Ես նրա համար չէի եկել, բայց եթե ասեր գնա, պետք չես այստեղ, մեր անտառում, կվերադառնայի իմ անտառը, որ իրականում անտառ էլ չէր, այլ ընդամենը ծածկի տակ անճաշակորեն հին պահածոների տարաների մեջ աճեցրած խղճուկ, բայց իրենք իրենց կարեւորությունը այս աշխարհում չափազանցրած բույսերի հավաքածու, ու էլի բույս կդառնայի, մոռանալով որ իրականում հովազ եմ, կդառնայի մի վատ աճած, նոսր տերեւներով սենյակային կալանխոէ, որի միակ տված լավ բանը աշխարհին գրիպի համաճարակի ժամանակ մարդկանց շնչուղիները հարբուխի արտադրություններից մի քիչ ազատելն էր: Այդ օրը ես հովազ էի: Նա էլ էր երեւի հովազ, որովհետեւ հովազի հոտ ուներ, որը թարմ հնձած կանաչ խոտի հոտ էր, այն էլ երբ հեռվից ես լսում, առանց շատ մոտենալու: Երեւի պետք չէր շատ մոտենալ, որովհետեւ խոտը կանեփի խոտ էր, արբեցնող ու սթափությունը գերող հոտ: Ես շատ էի մոտեցել: Արբեցի: Արդեն ուշ էր, երբ լռեցինք: Ես էլ, նա էլ: Ես սկսեցի խաղալ սկզբից իմ հոտի հետ, ձեռքիս մեջ շոյելով սեփական շղարշե շարֆը, Անաիս: Մորս օծանելիքն էր, այսինքն նրան էր թվում, թե իրենն է: Իրականում իմն էր: Իմ հոտն էր որովհետեւ: Մայրս չէր տալիս: Ասում էր իմն է: Երբ տանը չէր, մի քիչ գողացել էի, որ իմ հոտը գա ինձնից: Որ նա զգա, իմանա իմ հոտը: Սեփական թարմ քրտնքիս հոտի հետ խառնվելով ինձ տալիս էր իմ բուրմունքը մորիցս գողացած անաիսը: Նա լուռ նստած էր, ոչինչ չէր անում: Անհարմար էր երեւի զգում իրեն: Ես գտա կաշվի հոտի ծննդավայրը: Դա նրա հին, շատ հին մալբորոյի գոտին էր: Սկսեցի հոտոտել, խաղալ հետը, կոճկել ու արձակել, կոճկել ու արձակել չգիտեմ քանի քանի բազում անգամ: Նախորդ գիշերը չէի քնել, թռնում էի իմ արհեստական անտառից շատ անտառների վրայով, որ հասնեմ այս անտառը: Հասել էի: Նույնիսկ որջս էի գտել: Արուիս էլ էի գտել, որը չգիտես ինչի ուրիշինն էր: Դե հիմա: Պատահում է: Կյանք է: Արդեն շատ շատ ուշ էր, կամ էլ շատ վաղ: Չգիտեմ: Կարեւոր չէ: Քունս տանում էր, բայց ափսոսում էի քնել, որովհետեւ գիտեի, որ միայն այդ գիշերն է իմը, հետո` անհայտություն, անորոշություն, իսկ այդ գիշեր ես նրա մոտ էի, նրա հոտով արբած: Ոչ: Նա Ապոլլոն չէր: Նա ինձ համար էր գեղեցիկ: Նրա հոտն էր գեղեցիկ, նրա մտքերը, նրա խոսքերը, նրա հայացքը, նրա թուքը կուլ տալու ձեւը` ես տեսնում էի, թե ինչպես է ճանապարհում դեպի նրա ներսը ադամախնձորը վանդակավոր շարֆի տակից: Իսկ ներսը: Ներսը հանելուկ էր: Ներսը փակ էր: Հարյուր կողպեքներով: Բանալի չունեի: Միայն կարողանում էի բանալու անցքից նայել, ու նույնիսկ այդ փոքրիկ անցքով իմ տեսածը բավական էր, որ թողնեի իմ միշտ տաք պատուհանագոգը, իմ բուսական անհոգ կյանքը, իմ փոքրիկ, բայց պետքական ֆունկցիաները հանձնեի Նաֆտիզին ու Գալազոլին վաճառող դեղատներին, ու դառնայի նորից հովազ: Հետո ես ասացի, որ ուզում եմ քնել: Նա վախեցավ, ես հասկացա: Նա ուզեց պառկել հատակին, ես համոզեցի, որ կարիքը չկա, ես բույս եմ, իսկ բույսն ու հովազը չեն կենակցում: Հովազը նույնիսկ հարբուխի ժամանակ կալանխոէ չի օգտագործում, չգիտի դա ինչ է: Նա էլ չգիտեր, որ ես հովազ եմ: Պառկեց: Մեջքով դեպի ինձ: Ես դեպի նա: Հոտը մոտեցավ ավելի: Ավելի արբեցի: Մտածեցի, գուցե՞ նա էլ է զգում իմ հոտը, ու հասկացել է. որ ես էլ եմ հովազ: Սկսեցի շոյել ձեռքը: Նա չէր դիմադրում: Շոյեցի երկար, հաճելի, թավշյա մազերը, զգալով ամեն մազիկը առանձին: Փշաքաղվեցի: Էգ հովազ էի: Նա էլ արու: Բայց ասաց՝ մի նեղացիր, դու բույս ես, ես հովազ, բնությունը մեզ այսպես է ստեղծել, մենք չենք կարող կենակցել, ես հովազ ունեմ, նրան եմ սիրում: Գուցե մի այլ կյանքում, երբ երկուսս էլ հովազ կլինենք, կամ կաքավ, կամ մոծակ, կկենակցենք, իսկ հիմա ոչ: Հիմա քնենք: Քնենք: Բայց ինչպե՞ս: Ես հո գիտեի, որ հովազ եմ: Հովազիս ինքնասիրությունը վիրավորվել էր, նրան չէին ցանկացել, վանել էին, բույսի տեղ էին դրել, նույնիսկ մի գիշերվա հովազասիրո բաժին չէին տվել: Լացեցի: Լուռ: Երեւի մարմինս ցնցվեց, նա հասկացավ, որ լալիս եմ: Հարցրեց լալի՞ս ես: Ասացի՝ ոչ: Համ էլ կարեւոր չի: Չէ՞ որ բույսի լացը հովազի վրա չպիտի ազդի: Երեւի նա զգաց, որ հովազ եմ: Հոտոտեց, կամ էլ լացս էր հովազի լաց: Չգիտեմ: Բայց սկսեց շոյել ինձ այնպես, ինչպես հովազն է հովազին շոյում: Շոյեց ազդրերս, փորս, ստինքներս: Ես շրջվեցի, փնտրելով նրա շուրթերը: Շուրթերը չտվեց, ասաց հովազը բույսին չի համբուրում: Երեւի բույսի շուրթերը թունավոր էին հովազի համար, մահացու: Հետո կանգ առավ, հիշեց իր հովազին, ու ասաց, չեմ կարող, տենչում եմ քեզ, բայց չեմ կարող դավաճանել կնոջս: Սիրում եմ շատ, չեմ ուզում ցավ պատճառել նրան: Ես հասկանում էի ամեն ինչ, ուղղակի չէի համարում դա դավաճանություն: Ասացի, որ ես կարող եմ նորից դառնալ բույս, եթե այս գիշեր հովազի հետ չկենակցեմ, կախարդանքը կմարի, հօդս կցնդի, նա ասաց՝ պետք չէ, եթե հովազ ես, հովազի պես ապրիր, բույս մի դառնա կրկին, ուրիշ հովազ գտիր քեզ համար, ես քոնը չեմ: Բայց իմն էր, ուղղակի չգիտեր: Մեղավոր չէր: Ես էի մեղավոր, որ խնդրում էի: Մարմինս եփում էր, այնքան էր տաքացել: Նրանն էլ էր եփում, որովհետեւ զգում էի կարծրացած, բավականին պինդ իր տարիքի համար ապացույցը մեջքիս, որ խրվում էր, խփում էր, պատճառելով աշխարհի ամենահաճելի ցավը: Երեւի ես վախեցա կորցնել նրան, որովհետեւ հասկացա, որ կենակցելը այդ րոպեին կարեւոր չէ, բավական է ուղղակի գրկել: Ասացի: Գրկեց: Պտտվեցի մեջքով էլի: Հետո վեր կացավ, սկսեց ինչ որ բանով զբաղվել, միայն նորից չպառկի հովազ դարձած բույսի կողքին: Մեղքից հեռու: Լուսացել էր: Դավաճան, տհաճ ու վառ արեւը վերջը տվեց իմ հույսերին: Ես հուսահատվեցի, դադարեցի պայքարել իմ բաժին հովազասիրո համար: Փորձեցի քնել: Արդեն քնում էի, համենայն դեպս ինչ որ երազանման բան էի տեսնում, երբ նորից զգացի նրա ձեռքերի պաղությունը սկզբում գողտրիկ, մեղմ ու հազիվ`ազդրերիս, հետո ավելի համարձակ ու ակտիվ ստինքներիս վրա: Հույսս վերադարձավ: Լուռ: Շարունակեցի քնած ձեւանալ: Նա էլ շարունակեց ձեւացնել, իբրեւ չգիտի, որ ես քնած չեմ արդեն, որ մարմինս գալարվում է իր ձեռքերի տենչալի քնքշանքի տակ, մեջքս կոտրվում է իմ` նրա համար ցանկալի լինելու նրա պինդ ու իրենից երեւի թե անկախ ապրող ապացույցի ճնշումից: Նա ինձ ուզում էր: Ես էլ նրան: Ես սպասում էի բնական շարունակության, որը ինձ պետք է փրկեր իմ բուսական կյանքին վերադառնալու վտանգից, սարքեր ընդմիշտ հովազ, ինչպիսին էլ ես պետք է լինեի, եթե չհամակերպվեի երկար տարիներ վարած բուսական կյանքիսԲայցՎեր կացավ հանկարծ: Նայում էր ինձ: Ես մեջքիս վրա նրա հայացքն էի զգում, որ ցանկացած հպումից էլ ուժեղ էր, ու այրում էր մերկացած ազդրերս, մեջքս: Գնաց: Լողացավ: Ինձ արթնացրեց: Ես նայեցի դավաճան արեւին, ատեցի նրա վառ լույսը, ատեցի գալիք օրը, ցերեկը, բույսերին, քաղաքը, որը պիտի կլաներ նրան իր կատաղի հորձանուտում, եւ հավանաբար, ինձ էլ կվերադարձներ իմ պատուհանագոգը: Բայց ես հովազ էի, ես հասկացել էի, ես չէի ուզում այլեւս բույս լինել, թեկուզ դեղաբույս: Նա ինչ որ բաներ էր ասում, ես ոչինչ չէի հասկանում, ավելի ճիշտ հասկանում էի, չէի ընկալում: Ասում էր քեզ հավաքիր, աշխատիր, հիշիր ինչի± համար ես քաղաք եկել, հո ինձ համար չե՞ս եկել, հո միայն ես չե՞մ այստեղ հովազ, էլի կան: Ես լուռ համաձայնվում էի ամեն ինչի հետ: Որովհետեւ ճիշտ էր խոսում, ուղղակի զգում էր, որ հովազաեռանդս պակասել է, ու վտանգ կա նորից բույս դառնալու, նա չէր ուզում, ուզում էր հովազ մնամ: Նա ինձ սիրում էր, չնայած իր հովազը չէի: Ասացի ուզում եմ միայն իմանալ իմ լոկ մի գիշերվա սերը մերժելու իրական պատճառը, դա թունավորվելու վա՞խն էր այսքան տարիներ բուսական կյանքով ապրած ու հետեւաբար թունավոր դարձած հովազաբույսիս համբույրներից ու հեշտալի մարմնամարզությունից, թե՞ իրոք հավատարիմ ամուսին է: Նահավատարիմ ամուսին եմ: Ես լռեցի: Ասացի լավ, էլ չեմ ուզի քեզª իմ արուի պես, եղիր ուղղակի ինձ ընկեր-մարդ: Նաիհարկե, մոռանանք այս գիշերը: Եսլավ, ասացի: Գրկեցի վերջին անգամ: Ու դուրս եկանք լույս աշխարհ, ուր քաղաքն արդեն սկսել էր իր եռուզեռը: Բաժանվեցինք, ու ամեն մեկս գնաց իր ճանապարհով: Նա հովազի, ես էլ կիսաբույս կիսահովազի, որն ուզում էր հովազ դառնալ:Բայց կդառնա±մ: Չգիտեմ: Հոտը տվեց հետս տուն տանեմ գիշերը ինձ տրամադրած իր վերնաշապիկի մեջ, նվիրեց ինձ, երեւի որ չմոռանամ, որ հովազ եմ: Հիմա հագնում եմ ու հիշում որ հովազ եմ, բույս չեմ: Փորձում եմ դառնալ հովազ: Ես երջանիկ եմ: Հովազի հոտ ունեմ: Հովազի սիրտ: Միայն հովազ չունեմ, որ ընդմիշտ հանի ինձնից բուսական կախարդանքս:

 

Դե հիմա: Կյանք է:

 

Նա հովազ էր ուղղակի, ես էլ ընդամենը բույս էի, որն ուզում էր հովազ դառնալ

 

հին ստիխ

January 26, 2011 at 1:07 am | Posted in Uncategorized | Leave a comment

սիրել եմ քեզ,

իմ ծխաբույր,

ծիածանոտ,

այդքան ծանոթ,

ծփան ծովոտ

ծածուկ իմ սեր:

դու ծիկրակող արեւի շող մռայլ օրով,

տրփանքի դող,

զարթոնքի շող,

իմ սրտի գող,

չգրված տող,

խաբող,

փախչող,

ու անպայաման վերադաձող:

թե կա մեկը,

թող քեզ տանի հեռու ինձնից,

թող ինձ նման

սիրի քեզ, թող

թող մոռանաս,

որ եղել եմ

թող ուրանաս,

որ ապրել ենք

թող լավ լինես

թող լավ լինի

թող լիանա, ով կտանի,

թե կարող է,

թե կմարսի,

թող չփսխի

թաքուն խժռած

վերջին հույսը հիվանդ մարմնիս

իր ճանկերով թող քեզ ճանկռի

թող մարմինդ ողջ կապտի

արունարբու նրա սիրուց

թող հոգիդ էլ անբուն մնա

թող սիրտդ էլ անսեր մնա

թող հավատդ մնա ծոցը

լսիր նրա փնթնթոցը

իմը հիշիր, մի մոռացիր

շա՞տ նման է :O)

դե իմացիր

ինչ ունեիր` կորցրեցիր

դե դիմացիր

կախված եղիր

անմակարդակ նրա թեմից

անբովանդակ զրույցներից

լուտանք թափող շրթունքներից

համբույրդ առ,

թունավորվի

ու էլ չգաս

ու էլ չասես

թե չեմ սիրել

սիրել եմ ու շատ եմ սիրել

էնքան շատ եմ ես քեզ սիրել

որ վերցրել նվիրել եմ

ի սկզբանե իմանալով`

սա է վերջը`

անբովանդակ

անմակարդակ

գորշ ու տափակ

գոյությունդ էս աշխարհում

մարդ որ խերից իրա փախչի

խերն իրանից հո կփախչի՞:

գնա հիմա քու դասը տես

գնա նայի ուր ես, ինչ ես..




ЗлаяЖабаБред

July 1, 2010 at 2:02 am | Posted in Uncategorized | Leave a comment

“Нет меня и не надо
Падаю и не больно
Думаю но не вижу.
Ты от меня ушла….”

(с)АукцЫон

Скорее рюмка
и ваши абои
меня понимали…
Но вы хотели,
меня к себе
прижимали,
Дабы понять,
принять,
Пустоту мною занять свою…
Я же вами -свою …

Обоюдоумотелодушемозгоебство!
Большое человеческое братство!

Спа-си-Бог!
Эммм…
Мы квиты
Господа и дамы!

А любовь параша…
И я злая жаба.

На стенке висящая
Бумага туалетная.
Она есть –
ее неглядя имеют,
Ее нет – жопу
пальцем вытирают…
Мелочь – а приятно

А я злая жаба…

Нет истины вовне
Я в себе себя …
в параше…
в обоях…
в вине…
во сне…
нашла…

В отрезвляющей,
длящееся множеств миллионов кальп
буддовости,
В сумосводящем,
ужасающем, ледянящем кровь, портящем ум
пьянстве,
В отвратительном,
безобразном, грязном, неразборчивом
раСпутстве,
В удивительном,
восхищающем ум, облагораживающем
отшельничестве…

Впрочем,
все одно и то же…
Хотя и не похоже
И я – я,
и злая жаба -я…

Святая – блядь
блядь – святая…
И Я-Я,
И ЗЛАЯ ЖАБА Я,
и бумага туалетная…

ուզում եմ գրեմ գրեմ գրեմ գրեմ գրեմ…

July 1, 2010 at 1:43 am | Posted in Uncategorized | Leave a comment

ուզում եմ գրեմ գրեմ գրեմ գրեմ գրեմ…

էլ ուժ չունեմ,
հավատս ամենօրյա լվացքներում էնքան ժավել եմ դրել,
մաշվել-ծակրտվել ա,
մտքերս էնքան մտածել եմ զզվել հոգնել են ինձանից,
սկզբունքներս անցյալ տարի ծախել խմել եմ,
սիրտս վառել-փթոթել սատկացրել եմ,
ընկերներս չեմ ջոգում որն են սուտի, որը` չկան,
որն էլ կան զահլագեդան քարոզչի են,
բանուգործս ավլել-թափել տիեզերական փոշի եմ սարքել,
տանս ղսմաթը գիշերով քնատ-քնատ զիբիլի տեղ դեն եմ գցել,
“յարս յար ունի”-ն խրոնիկացել, դախացել ա,
դաժե յար չի մնացել, բայց “յար ունի”-ն հո կա էլի,
ՍՊԻԴ-ի անալիզ տվի` էդ չունեմ ասին,
հեպատիտս կա յա չկա տնգլիս չի,
Չի’ քանդվելու մեկ ա հարբած աստծո բոխախավոր իմ տաճարը,
օտարալեզու դպրոցները բացվեն-չբացվեն մեկ ա` էլ էրեխա չեմ բերելու,
եղածս էլ էս անիծված երկրից դուս ա գնում, լավ ա անում,
հեռախոսս չեմ հասցնում լցնեմ իմպոտենտի նման վռազ պրծնում ա փիս մոմենտի,
սիգարեթն ինչքան էլ երկար եմ ծխում, մուխերս 33 են մեկ ա սիրտս մխում….

քնեմ երեւի դզվեմ, չդզվեմ էլ մեկ ա` սամալյոտը ստոպ-կռան չունի,
որ Սամսարան Նիրվանան ա ըմբռնել եմ եմ,
բայց դրանից բան չի փոխվել միլիոն կալպ ու չի փոխվի,
անեմ-չանեմ` մի մրջուն եմ քյամբախ ազգի,
որ կոլեկտիվ գիտակցություն չունի մրջունային,
էլ բան չկա էս աշխարհում, որ լիանամ,
որ մոռանամ որ կա “ԵՍ”-ս վաղուց ժխտված,
վերաքննիչ դատարանում հայցամերժված,
աջուձախ էլ երդումներ եմ տալիս,
ֆորս-մաժորն իմ ստրախովկեն ա,
խղճմտանքի էմոյության գարշահոտը ձվաթեսից զզվելի ա,
խեղճերը` բոմժ, կուզիկ, բորոտ հաբռգել են,
մատ ես տալիս` ձեռ են պոկում,
ճակատագիրն օրստօրե հարթացնում ա,
ասֆալտ անում յանիմ կյանքս, բայց վրայի ձութը երբեք չի չորանում,
ի՞նչ եմ անում լավացումը, եթե ոտս պոկ չի գալու,
աշունն անցավ` բան չջոգի,
ձմեռ, գարուն էլի անցան` բան չջոգի,
հրես ամառն ա կիսով դառել, հուրը վառել,
լիալուսինն էլի հոգիս քրքրում ա, ես չեմ քնում,
ու ոչ մի բան էլ չեմ ուզում

ուզում եմ գրեմ գրեմ գրեմ գրեմ

I want us to be WE

May 8, 2010 at 5:18 pm | Posted in Uncategorized | 1 Comment

I want us to be WE…


I want to be I no more
I want you to be You no more
I want us to be WE…
I miss us, my love…
I want to talk to you
I want to merge with your body
I want to enter your heart
I want to become your mind
I want life to become a fairytale
and the fairytale to become life…
I want to want you no more
I want to want nothing more…
I want to disappear
to become air
for you to inhale
and exhale nothingness…
I want you to love me again
I want you to love me no more
I want you to let me go
and hold me violently tight
I want to forget you
I want to remember you no more
I want my heart to break
to stop being an organic glass
I want us to make love
not sex
I don’t want the morning to come
and you to wake up and leave
I want to become more beautiful
to become a Marilyn Monroe
so that your eyes don’t wander
and focus on me alone.

I love…

I want…

I die…

and resurrect again
to stay next to you
Not to be away from you
You might need me…

Forgive me for loving you…

Я буду помнить тебя такой

April 28, 2010 at 11:57 pm | Posted in Uncategorized | Leave a comment

Я буду помнить тебя такой

Я всегда буду помнить тебя такой, моя маленькая девочка, вот так, спящей в черной, без рукавов маечке, белых, бежевых или красных, трусиках – шортах в попе, так скрючилась, буд-то хочешь обратно к маме в животик, руками ножки полуообнявши, или наоборот, откинувшиеся всем телом назад, грудь бесстрашно выпячив, ручонки ладошками поднявши вверх как младенец, голову как буд-то от себя самой обиженно отвернувшей в бок, маленький, красивый носик дыханием спящего двигается вверх-вниз, музыку насвистывает, зрачки глазиков еле заметно вращаются – наверное сон видишь, и наверное хороший, потому как выражение лица очень давольное, твое красиво тело в покое, сознание спит, ум бездельничает, тот самый ум, который как только встаешь с постели делает тебя мужеподобной, и ты стала сама собой, твоя женская сущность кричит, орет твоим голосом спящей, и я не могу на тебя наглядеться… Continue Reading Я буду помнить тебя такой…

ուզում եմ լինենք Մենք…

April 1, 2010 at 12:34 am | Posted in Uncategorized | 1 Comment



ուզում եմ էլ չլինեմ Ես
ուզում եմ չլինես Դու էլ
ուզում եմ լինենք Մենք….
ես կարոտում եմ մեզ սիրելիս… Continue Reading ուզում եմ լինենք Մենք……

……… Неизвестной – тебе ……….

February 28, 2010 at 1:58 pm | Posted in Uncategorized | Leave a comment


Сердце мое

твой ангар:

Птицею  залетай.

Мысли мои

твой амбар:

Урожаем наполняй.

Continue Reading ……… Неизвестной – тебе ………….

Похмельный бред

February 28, 2010 at 1:32 pm | Posted in Uncategorized | Leave a comment

Пишу,

Писала и буду писать.

Проще

Чем Библию читать. Continue Reading Похмельный бред…

գրո՞ւմ եմ թե մրո՞ւմ եմ

February 28, 2010 at 1:16 pm | Posted in Uncategorized | Leave a comment

գրում եմ թե մրում եմ`

կասեն սերունդները Continue Reading գրո՞ւմ եմ թե մրո՞ւմ եմ…

Էս ի՞նչ ա եղել

February 28, 2010 at 1:14 pm | Posted in Uncategorized | 3 Comments

Էս ի՞նչ ա եղել

սաղ էլ նույնն ա մնացել

ոչ ոք չի մեռել

լքել հեռացել

ոչ ոք չի լացել

չի գերիացրել

չի նվաստացրել Continue Reading Էս ի՞նչ ա եղել…

Նստել եմ սպասում եմ

February 28, 2010 at 12:38 pm | Posted in Uncategorized | Leave a comment

Նստել եմ

սպասում եմ

հերթական

ինքնակամ կախվածությանս, Continue Reading Նստել եմ սպասում եմ…

Ի՞նչ ա կյանքը

February 28, 2010 at 12:16 pm | Posted in Uncategorized | Leave a comment

Ի՞նչ ա կյանքը։


մեկն ասում ա քաք ա

մյուսը` հրաշք ա

մեկը` տանջանք

մյուսը հեշտանք ա Continue Reading Ի՞նչ ա կյանքը…

Թառլան Ղափանցու ռեփ

February 28, 2010 at 1:58 am | Posted in Uncategorized | 2 Comments

 

Kapan._Monument_to_David_Bek

Հինչ կա չկա մըր Ղափանում…
… Վըչի պեն կա վեչ…

Վըչ Մասիս օնիմ, վըչ Աբովյան
Վըչ տրամվայ օնիմ, վըչ ալ ճոպան
Վըչ Մաշտոցի օնիմ, վըչ Խանջյան
Վըչ Սուրբ Սարգիս, վըչ Սուրբ Մարիամ,
Վըչ ալ Աստված ինձ պահապան:
Վըչ ջրաշխարհ օնիմ, վըչ հրապարակ
Վըչ ալ առագաստ տեռած պապալվոկ:
Վըչ մարդ օնիմ, վըչ տոն, վըչ տեղ
Վըչ հայրենիք, վըչ մայրենի
Վըչ թշնամի, վըչ կյանքիս սեր
Վըչ անգնջօղ, վըչ մտանի,
Վըչ պիվզավոդ, վըչ սրտի դեղ
Վըչ պոեզ կա, վըչ սամալյոտ
Րեվան – Ղափան հղե բարբադ`
Պավարոտներ Գորիսի թասի
Միցուբիշի վեց հատ խախուտ,
Թա կարում ըս, նստի հասի:
Վըչ կատապուլտ, վըչ պարաշուտ
Վըչ տղեք, վըչ ախչկեք նախշուտ
Վըչ զիբիլի վեդրա կա, վըչ զիբլավոզ… Continue Reading Թառլան Ղափանցու ռեփ…

Բալագոյե

February 21, 2010 at 9:49 pm | Posted in Uncategorized | Leave a comment

<a href=’http://www.sendspace.com/file/tqeaqu’>http://www.sendspace.com/file/tqeaqu</a>

Create a free website or blog at WordPress.com. | The Pool Theme.
Entries and comments feeds.

Follow

Get every new post delivered to your Inbox.