Թառլան Ղափանցու ռեփ
February 28, 2010 at 1:58 am | Posted in Uncategorized | 1 Comment
Հինչ կա չկա մըր Ղափանում…
… Վըչի պեն կա վեչ…
Վըչ Մասիս օնիմ, վըչ Աբովյան
Վըչ տրամվայ օնիմ, վըչ ալ ճոպան
Վըչ Մաշտոցի օնիմ, վըչ Խանջյան
Վըչ Սուրբ Սարգիս, վըչ Սուրբ Մարիամ,
Վըչ ալ Աստված ինձ պահապան:
Վըչ ջրաշխարհ օնիմ, վըչ հրապարակ
Վըչ ալ առագաստ տեռած պապալվոկ:
Վըչ մարդ օնիմ, վըչ տոն, վըչ տեղ
Վըչ հայրենիք, վըչ մայրենի
Վըչ թշնամի, վըչ կյանքիս սեր
Վըչ անգնջօղ, վըչ մտանի,
Վըչ պիվզավոդ, վըչ սրտի դեղ
Վըչ պոեզ կա, վըչ սամալյոտ
Րեվան – Ղափան հղե բարբադ`
Պավարոտներ Գորիսի թասի
Միցուբիշի վեց հատ խախուտ,
Թա կարում ըս, նստի հասի:
Վըչ կատապուլտ, վըչ պարաշուտ
Վըչ տղեք, վըչ ախչկեք նախշուտ
Վըչ զիբիլի վեդրա կա, վըչ զիբլավոզ…
… Վըչի պեն կա վեչ…
… Վըչի պեն կա վեչ…
Զատո Խուստուփ օնիք,
Նժդեհ օնիք,
Դավիթ-Բեկ օնիք
Աշխարհը չօնի…
Պեն չըմ ասում, օնիք` օնիք…
Սյունյաց Ագռավներ կա
Ագռավների միություն կա
մեջը մի ծիծեռնակ չկա
… Վըչի պեն կա վեչ…
Հզոր Սյունիք կա
Սյունյաց աշխարհ կա
Լրատու մրատու կան
Կյարթելի պեն չկա:
… Վըչի պեն կա վեչ…
Կոմբինատ կա
Վըտը քցած,
Մոլիբդեն կա
Ուրան կա, ոսկի կա
Մարդկանց ջբներումը փող չկա,
… Վըչի պեն կա վեչ…
Պղինձ կա
ՙՊղնձի համարը՚ չկա
Սոսի թիվի կա
խուստուփ թիվի կա
ԱԼՄ Սյունիք կա
եշելի պեն չկա
… Վըչի պեն կա վեչ…
Մարզպետարան կա
Քաղաքապետարան կա
Կենցաղի տոն ալ կա,
Պիոներ-պալատ կա
Կլուբ ալ կա`
Մեջները
մի մաքուր ունիտազ չկա:
… Վըչի պեն կա վեչ…
Զբիլի մեջը թաղված
Քաքուտ շեռուտ
Սովետի քյանդած`
Միչո մեհենգ չսարքվող
թատրոնի շենք կա:
… Վըչի պեն կա վեչ…
Պարսիկներ կան`
Արաղավ գլուշիտ ըրված
Խոխա պոռնիկներ կան`
Պարսիկներին ծախված:
Օփիումով պեռնված
Ֆուռաներ կան
Օփիավատ տըռած
շոֆերներ կան:
Դեղ ծախող
դեղ անող
դեղավ ապրող
ջահելներ կան:
Հի՞նչ կա չկա մըր Ղափանում…
Հինդամ հինչ կա
… Վըչի պեն կա վեչ…
… Վըչի պեն կա վեչ…
Իլյած Ղափան կար
Մըռած Կապան կա:
Նարկոթրաֆիկի
Պերավալչնի պունկտ տըռած
Սեկրետավ մի կապկան կա:
Քյոհնան քյանդած
Թազան չշինած
քաղաք կա:
Աբուռը թաղած,
աբուռից խոսող
կարած ցեկլեքի
քաղաք կա:
Իմ խեղճ ու կրակ
Ղափան կա…
… Վըչի պեն կա վեչ…
1 Comment »
RSS feed for comments on this post. TrackBack URI
Leave a Reply
Blog at WordPress.com. | Theme: Pool by Borja Fernandez. Fonts on this blog.
Entries and comments feeds.




Es meke shat em sirum. Kapancinere petq a vor hpartanan qeznov. Der chen sksel?
Comment by Arpi— June 13, 2010 #