հին ստիխ
January 26, 2011 at 1:07 am | Posted in Uncategorized | Leave a commentիմ ծխաբույր,
ծիածանոտ,
այդքան ծանոթ,
ծփան ծովոտ
ծածուկ իմ սեր:
դու ծիկրակող արեւի շող մռայլ օրով,
տրփանքի դող,
զարթոնքի շող,
իմ սրտի գող,
չգրված տող,
խաբող,
փախչող,
ու անպայաման վերադաձող:
թե կա մեկը,
թող քեզ տանի հեռու ինձնից,
թող ինձ նման
սիրի քեզ, թող
թող մոռանաս,
որ եղել եմ
թող ուրանաս,
որ ապրել ենք
թող լավ լինես
թող լավ լինի
թող լիանա, ով կտանի,
թե կարող է,
թե կմարսի,
թող չփսխի
թաքուն խժռած
վերջին հույսը հիվանդ մարմնիս
իր ճանկերով թող քեզ ճանկռի
թող մարմինդ ողջ կապտի
արունարբու նրա սիրուց
թող հոգիդ էլ անբուն մնա
թող սիրտդ էլ անսեր մնա
թող հավատդ մնա ծոցը
լսիր նրա փնթնթոցը
իմը հիշիր, մի մոռացիր
շա՞տ նման է :O)
դե իմացիր
ինչ ունեիր` կորցրեցիր
դե դիմացիր
կախված եղիր
անմակարդակ նրա թեմից
անբովանդակ զրույցներից
լուտանք թափող շրթունքներից
համբույրդ առ,
թունավորվի
ու էլ չգաս
ու էլ չասես
թե չեմ սիրել…
սիրել եմ ու շատ եմ սիրել
էնքան շատ եմ ես քեզ սիրել
որ վերցրել նվիրել եմ
ի սկզբանե իմանալով`
սա է վերջը`
անբովանդակ
անմակարդակ
գորշ ու տափակ
գոյությունդ էս աշխարհում
մարդ որ խերից իրա փախչի
խերն իրանից հո կփախչի՞:
գնա հիմա քու դասը տես
գնա նայի ուր ես, ինչ ես..
Leave a Comment »
RSS feed for comments on this post. TrackBack URI
Leave a Reply
Blog at WordPress.com. | Theme: Pool by Borja Fernandez. Fonts on this blog.
Entries and comments feeds.



