Էս ի՞նչ ա եղել

February 28, 2010 at 1:14 pm | Posted in Uncategorized | 3 Comments

Էս ի՞նչ ա եղել

սաղ էլ նույնն ա մնացել

ոչ ոք չի մեռել

լքել հեռացել

ոչ ոք չի լացել

չի գերիացրել

չի նվաստացրել

չի հպարտացել

չի հարստացել

չի հղիացրել

չի վախեցրել

չի աղքատացրել

չի հարստացել

հոգիս չի առել

ու ոչ էլ ծախել

ոչ ոք չի խաբել

սեր չի խոստացել

ու թողել փախել

էս ինչ ա եղել

բան չեմ հասկանում

քունս եմ թաղել

ու չեմ փոշմանում

Տեղս չեմ գտնում

բան չեմ հասկանում

պոետ եմ կտրել

էլ չեմ դիմանում

ինչ անել հարցը

նորից ա տանջում

ո՞նց դնեմ բարձը

տեսնեմ երազում…

աղջնակ եմ դարձել

սիրտ էլ եմ վարձել

իմը սատկել ա

լիքը պարտքեր էր

գոյացրել

գերլարվել ա

էլ չի դիմացել

իրան կախել ա

Ես տասը տարով

մի սիրտ եմ վարձել

տերը իր կամքով

սերը թարգել էր

հետ կտամ իրան

տոկոսն էլ հետը

որ սերս պրծնի

տաս տարին քիչ չի

մենակ աշխատի

մենակ չփախչի

ցավս փարատի

էս վարձու սիրտը

թող չկարոտի

մենակ թող սիրի

հնարած կետիս

հնարած կետս

հլա դեռ կետ ա

հետո տառեր կհնարեմ

կսարքեմ անուն

հետո մարմին կկերտեմ

կգցեմ անկողին

կույս կդառնամ

ինքը պատանի

հետը սեր կանեմ…

սարսաղ կդառնամ

ինքը իմաստուն

իրան թել կսարքեմ

ես ասեղ կդառնամ

կոշկակարի ճկուն ասեղ

որ լինի իմ նման սարսաղ

հետո ծիտիկ կդառնամ

ինքն էլ  ծիտիկ

կդառնամ մոխրոտիկ

ինքը արքայազն

կդառնամ լեյլի

ինքը մեջնուն

կդառնամ պեքի

ինքը ուքսուս

կդառնամ  յուղ

ինքը կանթեղ

կդառնամ խանձուղ

իրան բոց կվառեմ

կդառնամ խաղալիք

ինքը մանկիկ

կդառնամ  եվրոպա

ինքը փախստական

կընդունեմ

կփայփայեմ

մրսած ա

կտաքացնեմ

վառվում ա

կհովացնեմ

մենակ ա

կընկերակցեմ

ավելորդ եմ

կցվրվեմ

տրվել չեմ սիրում

իրան կտրվեմ

երկինք կդառնամ

ինքը արեւս

երկունք կդառնամ

ինքը ցավերս

սենյակ կդառնամ

ինքը ավելս

NLS կդառնամ

ինքը հայերենս

աստղեր կդառնամ

ինքը գիշերս

ծառեր կդառնամ

ինքը բերքերս

հայ ազգ կդառնամ

ինքը վերքերս

շենքեր կդառնամ

ինքը մոնտյորս

սխալ ջրաչափ կդառնամ

ինքը ջրերս

պղպջակներ կդառնամ՛

ինքը շամպայնս

պիվա կդառնամ

ինքը պախմելս

դոզա կդառնամ

ինքը լոմկեքս

մուսա կդառնամ

ինքը պոետս

անձրեւ կդառնամ

ինքը երաշտս

բոչկա կդառնամ

ինքը կոնյակս

գյուլլա կդառնամ՛

ինքը հրացանս

Windows  կդառնամ

ինքը կոմպերս

կառնիզ կդառնամ՛

ինքը շղարշս,

բուրդ կդառնամ

ինքը վերմակս,

լուծող կդառնամ

ինքը խնդիրս

խաբվող կդառնամ

ինքը խաբողս

կոշիկ կդառնամ

ինքը հագնողս

կլիզմա կդառնամ

ինքը զապորս

ունիտազ կդառնամ

ինքը նստողս

կիտիկետ կդառնամ

ինքը փիսիկս

երազ կդառնամ

ինքը տեսնողս

ոչինչ կդառնամ

ինքը լուսավորյալս

հանցագորործ կդառնամ

ինքը հանցանքս

սիգարեթ կդառնամ

ինքը ծխողս

հեշտանք կդառնամ

ինքը հեշտվողս

սոկ կդառնամ

ինքը քամողս

ջուր կդառնամ

ինքը խմողս

փող կդառնամ՛

ինքը ծախսողս

պոռնիկ կդառնամ

ինքը ծախողս

փարոս կդառնամ

ինքը նավորդս

քարոզ կդառնամ

ինքը քրիստոսս

բոզ էլ կդառնամ

ինքը բոզարածս

մենակ կետիկս

կետիկ չմնա

անուն դառնա

մարմին առնի

սիրտ ունենա

գողացած չլնեն

սպանած չլնեն

ուրիշինը չլինի

փախած չլինի

սինթետիկ չլինի

պիժոն չլինի

գանդոն չլինի։

թե չէ լավ ա

կետիկ էլ մնա

ու իմը լինի։

Սիրտս կվառեմ

կլուսավորեմ

Մենակ դիմանա

մենակ չզարմանա

էս թազա սիրտս

մեկէլը չդիմացավ…

ցավում ա թազա սիրտս…

բայց ի՞նչ ա եղել

հլա կետիկ ա

բան էլ չի եղել…

3 Comments »

RSS feed for comments on this post. TrackBack URI

  1. Lus, ahavor uzum em commentaria toghnel, bayc djvaranum em))) Shaaaaaaaat lav, hetaqrqir u original eq grum))))) isk qnnadatakan koghmn el toghem masnagetnerin.

  2. Որ անկեղծ լինեմ, ինձ ընդհանրապես դուր չեկավ: Մի տեսակ էն տպավորությունը ստացա,որ Դուք էնքան եք տրավել ժարգոնով գրելու Ձեր գաղափարով,որ երբեմն ծայրահեղության մեջ եք ընկնում…
    չգիտեմ, ի տարբերություն մինջև այս կարդացած ձեր մնացած գործերի,էստեղ անկեղծության պակաս զգացի:Բառերը մի տեսակ շատ էին մտածված …

  3. Սա շատ հին ա, մի 7 տարի առաջվա, կարելի ա ասել՝ մնացած սաղից էլ հին ա, ու իրոք, խաղ եմ արել բառերի հետ, ժարգոն-մարգոն էլ չեմ իմացել կարելի ա, չի կարելի, ոնց գրվել ա գրել եմ… մերսի


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.
Entries and comments feeds.

%d bloggers like this: