Ի՞նչ ա կյանքը

February 28, 2010 at 12:16 pm | Posted in Uncategorized | Leave a comment

Ի՞նչ ա կյանքը։


մեկն ասում ա քաք ա

մյուսը` հրաշք ա

մեկը` տանջանք

մյուսը հեշտանք ա

սրտացավանք

վախի սրսռանք ա

գողի խոստովանանք

գուցե՞ զառանցանք ա

կամ էլ խրախճա՞նք։

Կյանքը հանցանք ա։

Կյանքի մեջ շատ բան կա

մանկան բարբառանք

ծննդկանի հառաչանք կա

մահ ու պատարագ

մեղր  ու կարագ կա

շեն ու ավերակ

հին երիցավանք կա

անամոթ մի  ճաք  կա

հեշտալի մարզանք կա

սիրո գուրգուրանք կա

դանդաղ ու արագ

հաստ ու բարակ կա

բռի հայհոյանք

ու քնքշանք կա

սպիդի համաճարակ

գրիպի վարակ կա

Լիքը  բան կա

էլի կյանքում…

Մթագնում ա կյանքը

կյանքը փսխուք ա

կյանքը վերելք

ու անկում ա կյանքը

Օփիում ա կյանքը

Կյանքը հավատք ա։

Պատրանք ա կյանքը։


վայ մամա ջան էս ի՞նչ ա

էս կյանքն էլ էլի քոռ ու փուչ կյանք ա՞

Leave a Comment »

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.
Entries and comments feeds.

%d bloggers like this: