Նստել եմ սպասում եմ

February 28, 2010 at 12:38 pm | Posted in Uncategorized | Leave a comment

Նստել եմ

սպասում եմ

հերթական

ինքնակամ կախվածությանս,

թե եղբորս,

թե սիրեցյալիս,

թե ավելին,

չգիտեմ ում

չգիտեմ ինչի

չգիտեմ ինչքան

ժամանակ կտեւի

հերթական  հնարած

դզած-փչած

ինքս ինձ հարմարացրած,

վրես նստացրած

անրջած, մտմտած,

քրքրած, փորփրած,

գուցե փրփրացրած

հիվանդ երեւակայությանս

ենթագիտակցությանս

արվարձաններում,

ծնած ու սնած

պահած, փայփայած

ծեծած, հայհոյած

զիբիլը գցած

ու վռազ հանած

լվացած մաքրած

սրտամտահագուս մեջ

բուդդայի մոտ դրած

մոմերը շուրջը վառած

ու  տիբեթյան

անուշահոտ փայտիկներով

սրբացրած

այս չգիտեմ ինչին։

Ջուր եմ մատուցում

ու քաղցրավենիք

Նրանով քնում

ու արթնանում եմ

Հույս եմ փայփահում

ու լույս եմ սպասում

թունելի վերջում

Սրա հնարավոր կյանքի

իրավունքի համար

տարատեսակ

տարբերակներով

պայքարում եմ

ինքս ինձ հակասում

ու հերքում եմ

ինքս ինձ գրգռում

ու բավարարում եմ

հոգեւոր օնանիզմով եմ

զբաղվում նորից։

երանի չէր լիներ

սովորական

գոնե կրքի ռակ չէր լինի

կրծքի ռակի տակ թաքնված

գոնե դրախտ չէր լինի

իմ տանջվել սիրող-սիրվող

դժոխքի տակ թաքնված։

Ես հասկացել եմ միշտ

ամեն ինչ

չեմ էլ հասկացել

լավ ձեւացրել եմ

իսկ հիմա փչացա

չգիտեմ ինչից

խիստ եմ տձեւացել

էլ չի  ձեւացվում

Առանց հղիացնելու։

ինձ տձեւացրեց

սրտամատահոգուս

սանիտարը։

Հոգեոռս ցցել եմ

էլ չի թաքցվում

ռեխս լայն բացել եմ

էլ չի փակվելու

ինքս-եսիս ոնց լինելու

մասին լռելուց

փառակալած լեզուս

հանել եմ, բլբլում եմ

էլ չի լալկվելու…

յարը ինչ ա  մոռացել եմ

բայց հնարում եմ,

դեռ չմարմնացած

յարից փախչում եմ

ու մտածում եմ

գոնե հասնի

բռնի,

բռնաբարի

սրտամատահոգիս

ճմռի փափկացնի

սարքի պիտանի

ինձանով սրբվի

հետո դեն գցի

Գոնե հասնի

մի բան էլ ա, հո  կասի

մի ձեւ էլ ա, հո կսիրի

մի վախտ էլ ա, հո կտեւի

մի ցավ էլ ա, հո կտա

մազոխիստի կայֆը

ուրիշ կայֆ ա

մազոխիսիտի թայֆեն

ուրիշ թայֆա

Տանջվում-կայֆվում եմ էլի

Չգիտեմ ում

չգիտեմ ինչքան

ժամանակ տեւող

չգիտեմ ինչի համար։

Leave a Comment »

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.
Entries and comments feeds.

%d bloggers like this: