Ես քեզ սենց եմ հիշելու

April 12, 2010 at 12:10 pm | Posted in Uncategorized | 8 Comments


 

Ես քեզ միշտ այ սենց եմ հիշելու, իմ փոքրիկ աղջիկ, այ սենց քնած, սեւ անթեւ մայկայով, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած, կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով…

Մեկ էլ փոքրիկ աղջկա նման տրորում ես աչքերդ, հետո, ձեռքդ տանում ես դեպի իմ քնելու մասը, բայց ես չկամ, ես կողքդ նստած քեզ եմ նայում ու գրում… Հանկարծ դեմքդ անհանգիստ ա դառնում, իսկույն աչքերդ բացում ես, մեկից արթնանում: Կանչում ես.

- Լո՞ւս, ո՞ւր ես, ի՞նչ ես անում, խի՞ չես քնում:

- Ստեղ եմ պուճուր քեզ եմ նայում:

- Իյա, վախեցա, տենամ չկաս կողքս, ասի էլի արաղի ես փախել գնացել չոլերն ընկել:

- Չէ, ցավդ տանեմ, ոչ մի տեղ էլ չեմ գնացել, ստեղ եմ, նտսած նայում եմ ոնց ես քնած: ինձ էլ արաղ պետք չի, ես քեզ ունեմ, արաղն ի՞նչ եմ անում:

Մենք ծանոթացանք իմ կյանքի ոչ էնքան լավ ու հաջող պահին, ես լավը չէի, ես խմում էի, չոլերն էի ընկնում: Նոր տարի էր, 2009 թիվն էր սկսվել, էդ օրերն էին: Սաղ խմում էին, ես էլ էի խմում, պատճառ էլ ունեի: Ընկերուհիս զանգեց ասեց մի տեղ ասեմ արի կայֆ մարդու հետ ծանոթացնեմ քեզ: Ասի լավ ու եկանք էլի մի աղջկա հետ: Սեռը չասեց էդ կայֆ մարդու: Եկա բենզակալոնկա, որտեղ աշխատում էիր: Դիմավորեցին ընկերուհիս ու ինչ-որ ջահել տղա, համարյա պատանի: Անունդ, այսինքն նիքդ, ոնց հասկացա, ոչ մի բան չասեց քո սեռային պատկանելության մասին, ես էլ չէի էլ մտածում, մեկ էր: Մի տաս րոպե հետո, հենց պարզեցի որ աղջիկ ես, սկսեցի քեզ զննել: Էդ ունիֆորման լավ թաքցրել էր մարմինդ, բայց դեմքդ, մեծ, սիրուն աչքերդ երկար թարթիչներով, կոկիկ, մի քիչ վեր ցցված քիթիկդ, մսալի այսինքն` հյութեղ գրականով շրթունքներդ, փոքրիկ ականջներդ… Ես չէի կարա չարձանագրեմ, որ դեմս սիրուն աղջիկ ա նստած, չնայած ես ընկեր ունեի էդ վախտ, հետն էլ մտածում էի թե հղի եմ, ու ոչ մի կպցնելու կամ կապելու մտադրություն չունեի: Այ կրծքերդ չէին երեւում, լավ պախկվել էին ունիֆորմի տակ: Խմեցինք, խոսացինք, ուրախացանք… Դու քիչ էիր խոսում, ավելի շատ տժժում էիր, դե խմած էինք: Բայց դեմքիցդ մենակություն զգացի ու ինչ-որ ապրած դժբախտություն, հետն էլ մոլորվածություն մի տեսակ: Հետո պատրաստվեցինք գնալու, դու ինձ ասիր` “Մնա էլի, մի գնա, առավոտ կեթաս”: Ես մնացի: Մրսում էինք, նստել էինք մի աթոռի վրա, ավելի շուտ դու աթոռին, էլ էլ քո գոգին ու տաքանում էինք պլիտայի դեմը: Չջոկեցի ոնց սկսեցինք իրար սիրել, տեսա, զգացի ու ափիս մեջ առա կրծքերդ, որ հենց ափովս մեկ էին: Մեկ էլ տեսնեմ լույսը բացվել ա, ու ես քո գոգին քնած եմ… ես, էլի, որ մինչեւ չպառկեմ իմ տեղերում, պատի կողմը, չգրկեմ արջուկիս, չծածկվեմ տատիս կապած վերմակով ու գլուխս չդնեմ իրա սարքած բրդի բարձի վրա, մի կես ժամի չափ չմտմտամ-չերազեմ-չտխրեմ` քնով չեմ կարա անցնեմ, ես քնել եմ անծանոթ աղջկա գոգին սաղ գիշեր… Դու հլա քնած էիր, գլուխդ դրել էիր ուսիս ու ինձ գրկած քնե, ես էլ նայում էի քեզ: Էդ օրվանից ես սիրեցի քեզ քնածիդ նայել, դու էլ` ինձ գրկած քնել… Համարներով փոխվեցինք ու դու ճամփեցիր ինձ տաքսով տուն: Պատուհանը բացեցի, օդը չէր հերիքում, համ էլ ուզում էի քամին դեմքիս խփի, որ ուշքի գամ, կարող ա երազում էի տեսել էդ ամեն ինչը: Մեքենան սլանում էր, տանում էր ինձ Մոնումենտ, ես հետ էի նայում, դու քո կապույտ ունիֆորմով կանգնել էիր, ձեռքերդ ջեբերդ դրած նայում էիր հեռացող մեքենային, գնալով փոքրանում էիր, հետո մեքենան թեքվեց ու ես քեզ էլ չտեսա: Ձյուն էր մաղում, քամին ձյունը ուժեղ բերում խփում էր դեմքիս, ես փորձում էի գիտակցեմ, ընկալեմ կատարվածը, մտածում էի թե աղջկաս ի՞նչ եմ ասելու, սովորաբար չեմ խաբում, բայց ի՞նչ ասեմ, ասեմ քնել եմ անծանոթ աղջկա գոգի՞ն: Կասի բա՞ ընկերդ: Բա՞ ընկերս: Էդ էլ մի դարդ էր, դավաճանել էի, թե չէ, չէի ջոկում: Մոտս դեժավյու էր, էդ ամբողջականությամբ` դու, ձյունը, քամին,մեր պատահական ու անհասկանալի ծանոթությունը իմ մոլորվածությունը… Ու գիտակցումը էն բանի, որ մենք իրար պետք ենք կյանքում… Եղել ա միլիոն անգամ, ու էլի կլինի երեւի… Տարբեր կյանքերում, տարբեր սեռերում, տարբեր տեղերում ու իրավիճակներում… Բան չէի ջոկում: Մենակ մի բան էի պարզ հասկանում, որ էլի եմ ուզելու քեզ տեսնեմ… Զանգեցի մի օր հետո, ու չգիտեմ խի ասեցի սիրում եմ քեզ: Չէի սիրում, եսիմ խի՞ ասեցի:Կանչեցիր էլի գործիդ տեղը, էլի մնացի գիշերը: Կամաց կամաց հասկանում էի, թե ի՞նչ ա կատարվում: Բայց թե ի՞նչ ա գալու հետո, պատկերացում անգամ չունեի: Մի օր պապայիս հետ կռվել էի գիշերվա հազարին տնից թողել փախել էի, տեղ չունեի գնալու, զանգեցի քեզ, ասիր շեֆերը խոսել են գնալ-գալացողների մոմենտով, ու որ ես չգամ: Ես նեղացա, եսիմ ո՞ւր գնացի, չեմ էլ հիշում էդ օրը, բայց նեղացել էի: Հետո մի վախտ էլի ընկա չոլերը, մի քանի օր էր անկապ խմում էի, չէի կարում ստոպ տամ, կնոպկես փչացել էր ստոպի: Տնեցիք սկսեցին դուռ փակել վրես, դրանից ավելի էի կատաղում, տարբեր բաներ էի հորինում որ խմիչք հայթայթեմ, սիրտս բերանովս դուրս էր գալիս, զապոյ էի խորը մտել: Մեկ էլ քեզ հիշեցի, ուզեցի գաս, ասեցի` որ գաս չեմ խմի: Եկար, լողանում էիր, տաք ջուրը պրծավ, սպասում էիր չայնիկով ջուր տաքացնեմ բերեմ, վաննայի մեջ պպզել էիր, սառում էիր ու ամաչում: Ասեցիր:

- Հը՞ ֆիգուրաս լավն ա՞

- Գինով կուտվի - ասեցի:

- Իսկ առանց գինի՞:

- Կապրենք` կտեսնենք, - ասեցի:

Ու տենց, ես էլ չգիտեմ խի, սկսեցինք ապրել միասին: Չեինք հասկանում խի՞ ենք մենք միասին, ու կարեւոր էլ չէր: Հենց էդ իրիկուն ես իմ ով էր, եկավ խմիչք բերեց, ես մի քիչ խմեցի, նենց որ չհարբեմ, բայց դզվեմ, ու մենք խոսացինք սաղ գիշեր: Դու լավ խմել էիր, ու ինձ ասեցիր, որ եթե էն օրը խմած չլինեիր, ես քո գոգին չէի քնի, ես էլ մտածեցի, որ լավ էր որ խմած էինք: Պատմում էիր քո մասին, ես ճիշտ էի ապրած դժբախտության էլ, մենակության ու մոլորության պահով էլ: Ահավոր ու անկառավարելի ցանկություն զգացի քո մասին հոգալու ու քեզ խնամելու, ուզեցի դառնամ քեզ համար էն ամենը, ինչ չունեիր` մայր, սիրող կին, մտերիմ ընկեր, ուզեցի քեզ միշտ նայեմ քնածիդ, ճաշիկներ եփեմ քեզ համար, կողքդ լինեմ… Ուզեցի քեզ համար տուն լինեմ, իսկ տունը դա հո՞ պատեր չի, տե՞ղ չի, դա մարդն ա,ու դու էլ իմ տունը լինես: Ընկերոջս ասեցի, որ քեզ եմ սիրում ու դառանք իրար համար տուն, չնայած որ դու ուրիշին էիր սիրում, ու տենց, սաղ վախտ, ինչքան միասին էինք, դու ուրիշներին էիր սիրում, բայց ես գոհ էի, որովհետեւ ինձ ուրիշ ձեւի էիր սիրում, հարազատի նման, ես քեզ համար անցողիկ չէի, նրանք գալիս գնում էին, իսկ դու տուն էիր վերադառնում միշտ, ու ես միշտ գիտեի դա, համակերպվում էի քո էդ` տղամարդուն բնորոշ պոլիգամության հետ, դե բնույթդ էր, ի՞նչ անեի, համ էլ ես իմ փայն ունեի, եւ էդ փայը ավելի մեծ էր, քան սովորական ռոմանտիկ սերը: Կողքից, ես գիտեմ, մարդիկ ինչ ասես չէին մտածում, խոսում, գուցե խղճում էին ինձ, բայց լուռ, ես էլ էի մեկ-մեկ ինձ խղճում, բայց քեզ ավելի էի խղճում, որ տենց մոլոր ես: Կանանց հատուկ չի պոլիգամությունը, կանայք իրանց բնույթով մոնոգամ են, եթե իհարկե բոզ չեն: Բայց դու ապրում ու աշխատում էիր տղամարդկանց աշխարհում, դա քեզ հարմար էր, սովորել էիր արդեն, լրիվ ընկղմվել էիր էդ աշխարհի մեջ ու որձերին տանել չկարողանալով քեզ պահում էիր նրանց նման: ես էլ շարունակում էի խմել: Իմ կյանքում դու երկրորդ կինն էիր, առաջինից բացի տհաճ հիշողություններից ու չհաջողված ինքնասպանության փորձից, երկու կորցրած տարուց բան չէր մնացել լավ, որ ես էլի նորից ռիսկ անեմ կին սիրեմ: ղԲայց քո հայտնվելը իմ կյանքում ինձ հասկացրեց, որ քառասունս հատած, ու չնայած որ ես սիրելով` սիրում եմ մարդու էությունը ու հաշվի չեմ առնում նրա սեռը, սեռային կողմնորոշման խնդիր չունեմ, ժխտում եմ սեռայնությունը, բայց ինձ ավելի հաճելի ա կնոջ մարմինը, դե տղամարդկանց էլ կանացի տեսակն եմ սիրել միշտ էլ: Ու ապրեցինք տենց ութ ամիս:

Հենց հասկացանք, որ հարազատ ենք իրար, ամենքս մեր առաջ խնդիր դրեցինք. Ես որոշեցի քեզ օգնեմ դուրս գալ էդ տղամարդկանց աշխարհից, որը քեզ օտար էր, բայց դու յուրայինի նման էիր պահում նրանց մեջ, ու մտնել կանանց աշխարհ` ուր դու մտնում էիր տղամարդու կերպարով, ու յուրային լինելով օտարի խաղեր էիր տալիս,մոլորացնելով ու սիրահարացնելով քեզ աղջիկներին, օգնել վրայիցդ թափել շոշի փոշին, վերացնել բենզինի հոտը,ուզում էի որ սովորես ու մի մասնագիտություն ունենաս, որ կարաս գլուխդ պահես: Ես էլ խմում էի, ու դու որոշեցիր քեզ վրա գերխնդիր վերցնես` հանել ինձ դեպրեսիվ ալկոհոլաին կախվածությունից, ասում էիր` “ախր ափսոս ես”… Տաս ամիս անց ես կարամ ասեմ, որ մենք երկուսս էլ մեր խնդիրները լուծել ենք: Դու ունես մասնագիտություն, ես շուտով երկու ամիս ա չեմ խմում: Երկուսս էլ շատ ենք տանջել իրար, բայց շատ էլ օգնել ենք: Երկար ճանապարհ ենք անցել, նենց ճանապարհ, որի վերջը չէր երեւում, ոչ մի լույս չկար թունելի վերջում:

Ես քեզ շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ դու կողքս էիր էն ժամանակ, որ ոչ ոք չկար ու ես անտանելի, զզվելի հարբեցող էի, քու խելքով, քու ղայդին դու հասար նրան, որ ես ատում եմ ալկոհոլը, որպես իմ միակ թշնամի ու ամեն դժբախտություններիս պատճառ: Դու էլ մասնագիտություն ունես, ու անպայման աշխատանք կգտնես, Եթե կարենաս ներկայանալի ու ընդունելի դառնալ էս երկրի համար, աշխատանքային շուկայի համար, եթե մի քիչ փոխվես, ինձ համար չէ, ինձ համար փոխվել պետք չի, ես քեզ սիրում եմ նենց ոնց դու կաս, քո էությունը, որ փոքրիկ ռամաշկեք են մեջը, ես էդ ռամաշկեքն եմ սիրում քո մեջ, էն, քո նկարած, որ դրել եմ վրացական հեռախոսի քարտի թափանցիկ տուփի մեջ ու միշտ հետս եմ պահում, իմ ամենաթանկ նվերը երբեւիցե ստացած:

Երկու ամիս ա մենակ եմ քնում:

Ես քեզ հիշելու եմ քո գործի տեղը, արդեն առաջին մասի, ինձ ժպտալով դիմավորելիս, որ ճաշ էի բերում, ու դու նդեղ ասել էիր յանիմ ես քո բարեկամն եմ, ու մենք նստած բենզակալոնկի թախտին բարեկամավարի բաներ էինք խոսում, որ հետիդ աշխատող պապիկը բան չկասկածի, բայց դա կարեւոր չէր ինչ էինք խոսում, որովհետեւ իմ ամբողջ օրը լցված էր քեզնով, առավոտից մտածում էի ի՞նչ սարքեմ բերեմ, հետո գալիս էի, հետո դու ինձ ճամփում էիր մինչեւ մետրո, ու մենք փաթաթված կանգնում էինք ճամփին, մեքենաները վզզալով գալիս էին անցնում, մեզ քամի փչում, ինչ-որ սիրո խոսքեր էինք ասում, չնայած որ դու էդ ժամանակ էլի մեկին էլ էիր սիրում, ու ես գնում էի տուն, մնացած ամբողջ երեկոն անցկացնելով վաղվա քո վրադարձին սպասելով: Գիշերները յոթ դրամով խոսում էինք հեռախոսով, հետո նաեւ ցերեկները անվճար, շնորհիվ վիվասելի գարնանային ակցիայի, հիշում եմ ոնց էի սաղ գիշեր հետդ խոսում, որ նստած տեղդ չքնես ու բենզին չցրեն վրիցդ, բայց ես խոսում էի իսկ դու էլի քնում էիր… Առավոտները արթնանում էի, ջուր էի հավաքում, որ եթե հանկարծ ջրերը կտրվեն, ջուր ունենաս լողանալու… Զանգում էիր, էդ վախտ չգիտեմ ի՞նչ էր, պարտք էինք տվել կարծեմ չէինք կարում հետ վերցնենք ու անփող էինք, քո բերած փողով էինք յոլա գնում, հարցնում էիր ինչ բերեմ ասում էի սիգարեթ, հաց բան… Գալիս էիր, մտնում, ձեռքիդ տոպրակը վերցնում էի ու դու գրկում էիր ինձ… պինդ գրկում էինք իրար ու տենց երկար կանգնում էինք միջանցքում… Ես ամեն անգամ գործից քեզ դիմավորում էի նենց, ոնց որ պատերազմից էիր տուն գալիս… պատերազմ էր, բա ի՞նչ էր… մտել էիր էդ տղամարդկանց աշխարհը, ու քիչ ա նրանց հետ էիր պատերազմում, ինքդ քեզ հետ էլ էիր պատերազմում, տեղդ չէիր գտնում, մոլոր էիր, տանջվում էիր…

Հըմ…Ես քեզ, ես մեկ էլ քեզ գիտե՞ս ո՞նց եմ հիշելու… Ես քեզ լողանալիս եմ մեկ էլ հիշելու… Մտնում էիր դուշի տակ ու օճառվում էիր, օճառվում էիր, օճառվում էիր, ասես չէիր կարողանում մաքրվել, քեզ անընդհատ թվում էր, թե չի իջնի կեղտը… Մաքրում էիր քեզանից բենզակալոնկի հոտերը… փոշին, որ ճանապարհը բերում կպցնում էր դեմքիդ, մարմնիդ, ձեռքերդ կարմիիր, կարմիիիր էին… Դուշը գալիս մաքրում էր փրփուրը, հըմ, բայց փրփուրը մնում էր ու բեխիկներ էր սարքում միշտ, ու ծնոտիդ փոքրիկ մորուքիկ… Շատ սիրուն էիր ու շատ ծիծաղելի… Այ էդպես էլ եմ քեզ հիշելու…

Գիտե՞ս ինչ, երբ մարդու հետ հարազատ ես դառնում մի տեսակ չես կարողանում վատ բաներ հիշես, գիտակցությունը, նորմալ մարդու գիտակցությունը պատնեշ ա դնում, որ վատը չհիշվի, հիշվի մենակ լավը… Ես քեզ մենակ լավ եմ հիշելու, իմ փոքրիկ աղջիկ… Ես քո ձեռքերն եմ հիշելու ինձ շոյող, իմ մարմնի վրա, շնչառությունդ, կծկված մարմինդ ինձ գրկած կամ ես քեզ, առավոտյան կոֆեն սիգարեթով, որ մյուս շատ միասին արվող բաների հետ մեզ ընտանիք էր դարձրել` ինձ, քեզ ու աղջկաս: Լավ էինք ապրում, չնայած իմ զապոյներին ու քո վեչնի սիրահարվածություններին, որոնցից ամեն մեկը ամեն անգամ վերջն էր, քոնն էր ու քո կեսը, ու ես ինձ անկարող էի զգում ինչ-որ բան անեմ, ուղղակի քեզ բաց էի թողնում, մենակ խնդրում էի չհարազատանաս, երկու տուն չդառնաս, ստեղ չխաբես, նդեղ չխաբես, չտանջվես, խախանդվես ու կյանքդ կարգավորես… Ես քեզ դաժե ասում էի գնա տուն վարձի ու ապրի սիրածիդ հետ, հիշո՞ւմ ես, մի օր դու լողանում էիր, ես ասեցի քեզ դա, ասեցի գնա, թող ինձ, ես կապրեմ, դու գնա քո անձնական կյանքը դասավորի… Նստացրել էիր դեմդ ու խոսում էիր, ասում էիր` ես չեմ կարա առանց քեզ ապրեմ, մի արա տենց, առանց քեզ իմ թեւերը ջարդվում են, ես վախենում եմ մենակ մնամ էլի, անհարազատ մնամ… Ես էլ մնացի կողքդ էլի որոշ ժամանակ… Բայց էդ ժամանակն էլ պրծավ… Երկու ամիս ա մենակ եմ քնում… Չգիտեմ ինչ ա գալիս… Ես գնացի դու մնացիր Երեւան, եկա գնացի հիվանդանոց, բուժվեցի, կոդավորվեցի դուրս եկա` դու գնացիր ես մնացի էլի մենակ ու անորոշության մեջ: Էլի հարմար տարիֆ գտա, էլի սկսեցի ժամերով խոսել հեռախոսով… Գիտե՞ս, էն բոլոր մարդկանցից, ում սիրել եմ, ում հետ սեր եմ արել, դու ամենականացի արուն ես եղել ու ամենականացի կինը, իմ սիրուն, փոքրիկ աղջիկ… Ես չգիտեմ, չեմ զգացել ու չեմ տեսել էս կյանքում ավելի սիրուն, ավելի քնքուշ, ավելի վեհ ու ֆանտաստիկ բան, քան կնոջ եւ կնոջ սերը: Ու չեմ տեսել ավելի մեծ տանջանք, քան էդ սիրո վերջը… Վաղը էլի նոր օր կլինի, ու մի բան կբերի մեզ: Բայց ի՞նչ: Ի՞նչ ա լինելու սրա վերջը… Ո՞նց են զարգանալու իրադարձությունները: Էն օրն էլի դեժավյու եղավ, բայց էլի վերջը ցույց չտվին… Ո՞վ գիտի… Տղամարդ լինեիր վաղուց սիկտիր էիր եղել, բայց դու կին ես, իմ սիրած կինն ես: Ես մի բան գիտեմ, ես գիտեմ որ մենք իրար պետք ենք…

Ես քեզ չեմ ուզում հիշեմ, ուզում եմ իմ կողքին լինես: Եթե իմ կողքին էլ չլինես, գոնե իմանամ որ լավ ես, սոված չես, չես մրսում, տուն ունես ու սիգարեթի փող գոնե: Ու որ ամենակարեւորն ա ինչ-որ հոգատար մեկը, որի համար դու կլինես համար առաջին մարդն աշխարհում, ինքն էլ քո համար… Որ խնամի քեզ ու հոգ տանի: Դու դրա կարիքն ունես, կան տենց մարդիկ, ամոթ չի դա: Ես էլ պահանջ ունեմ խնամելու ու հոգ տանելու: Եթե ես քեզ պետք կլինեմ: Դու միշտ տուն ունես նդեղ, որտեղ ես կապրեմ, ում հետ էլ կապրեմ ու որտեղից էլ գաս, օրվա որ ժամին, տարվա որ եղանակին, ում ծոցից էլ գաս, ես քեզ կընդունեմ, կկերակրեմ, կլողացնեմ ու կպառկացնեմ քնելու… Մինչեւ տեսնենք ինչ ա լինում…

Ու եթե ես քեզ ստիպված կլինեմ հիշել, ես քեզ ուզում եմ սենց հիշեմ այ սենց քնած` սեվ անթեւ մայկայով, սպիտակ, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած,կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով…

8 Comments »

RSS feed for comments on this post. TrackBack URI

  1. Չգիտեմ կարելի է քոմենթ գրել, թե չէ… Լիքը կյանք կար մեջը… Ես իմ… Ապրես…

    • Լիքը կյանք կար մեջը… ays naxadasutyamb amen inch asvac e

  2. grel kareli a, blogi tern a chaynik, nor jokeci, vor piti accept tam commentnerin :o) mersi Shushan-blansh. Mek el hin bloger es, ogni osvoitsya linem es teritoriayum, xndrum em.

  3. Akamayic huzveci,,,,

  4. Լյուս կեցցես, հավատա արդեն որերորդ անգամն եմ կարդում, բայց անընդհատ ուզում եմ կարդալ….Երբ կարդում եմ, իրականությունից լրիվ կտրվում եմ….

  5. mmm… 4gitem ay ski in4 grem? lurj em asum, cxum em u a4kers em tartum. esim?

  6. Շատ սիրունա ամենինչ…

  7. Lus jan shat lav es grel.apreci qo het amen mi gract tox@.u en mas@ vor asum es erevi ches zgacel aveli veh ban kan knoj ser@ u aveli cavot qan dra avart@ da enqan chishta asvats vor storaketn el poxel chi kareli.Vobshm verjn er.indz shatdur ekav :))


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.
Entries and comments feeds.

%d bloggers like this: