ուզում եմ գրեմ գրեմ գրեմ գրեմ գրեմ…

July 1, 2010 at 1:43 am | Posted in Uncategorized | Leave a comment

ուզում եմ գրեմ գրեմ գրեմ գրեմ գրեմ…

էլ ուժ չունեմ,
հավատս ամենօրյա լվացքներում էնքան ժավել եմ դրել,
մաշվել-ծակրտվել ա,
մտքերս էնքան մտածել եմ զզվել հոգնել են ինձանից,
սկզբունքներս անցյալ տարի ծախել խմել եմ,
սիրտս վառել-փթոթել սատկացրել եմ,
ընկերներս չեմ ջոգում որն են սուտի, որը` չկան,
որն էլ կան զահլագեդան քարոզչի են,
բանուգործս ավլել-թափել տիեզերական փոշի եմ սարքել,
տանս ղսմաթը գիշերով քնատ-քնատ զիբիլի տեղ դեն եմ գցել,
“յարս յար ունի”-ն խրոնիկացել, դախացել ա,
դաժե յար չի մնացել, բայց “յար ունի”-ն հո կա էլի,
ՍՊԻԴ-ի անալիզ տվի` էդ չունեմ ասին,
հեպատիտս կա յա չկա տնգլիս չի,
Չի’ քանդվելու մեկ ա հարբած աստծո բոխախավոր իմ տաճարը,
օտարալեզու դպրոցները բացվեն-չբացվեն մեկ ա` էլ էրեխա չեմ բերելու,
եղածս էլ էս անիծված երկրից դուս ա գնում, լավ ա անում,
հեռախոսս չեմ հասցնում լցնեմ իմպոտենտի նման վռազ պրծնում ա փիս մոմենտի,
սիգարեթն ինչքան էլ երկար եմ ծխում, մուխերս 33 են մեկ ա սիրտս մխում….

քնեմ երեւի դզվեմ, չդզվեմ էլ մեկ ա` սամալյոտը ստոպ-կռան չունի,
որ Սամսարան Նիրվանան ա ըմբռնել եմ եմ,
բայց դրանից բան չի փոխվել միլիոն կալպ ու չի փոխվի,
անեմ-չանեմ` մի մրջուն եմ քյամբախ ազգի,
որ կոլեկտիվ գիտակցություն չունի մրջունային,
էլ բան չկա էս աշխարհում, որ լիանամ,
որ մոռանամ որ կա “ԵՍ”-ս վաղուց ժխտված,
վերաքննիչ դատարանում հայցամերժված,
աջուձախ էլ երդումներ եմ տալիս,
ֆորս-մաժորն իմ ստրախովկեն ա,
խղճմտանքի էմոյության գարշահոտը ձվաթեսից զզվելի ա,
խեղճերը` բոմժ, կուզիկ, բորոտ հաբռգել են,
մատ ես տալիս` ձեռ են պոկում,
ճակատագիրն օրստօրե հարթացնում ա,
ասֆալտ անում յանիմ կյանքս, բայց վրայի ձութը երբեք չի չորանում,
ի՞նչ եմ անում լավացումը, եթե ոտս պոկ չի գալու,
աշունն անցավ` բան չջոգի,
ձմեռ, գարուն էլի անցան` բան չջոգի,
հրես ամառն ա կիսով դառել, հուրը վառել,
լիալուսինն էլի հոգիս քրքրում ա, ես չեմ քնում,
ու ոչ մի բան էլ չեմ ուզում

ուզում եմ գրեմ գրեմ գրեմ գրեմ

Leave a Comment »

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.
Entries and comments feeds.

%d bloggers like this: